«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկու գնահատմամբ, Հայաստանի անշարժ գույքի շուկայում տարիներ առաջ արձանագրված ճգնաժամը դեռեւս չի հաղթահարվել: Նման եզրակացության նա եկել է շուկայում ձեւավորված գների հիման վրա: Հիմնվելով անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների վրա` Ա.Պրիբիլսկին նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում մայրաքաղաքի բնակարանային շուկայում գները հիմնականում նույնն են մնացել: Եղել են ընդամենը աննշան փոփոխություններ:
Կանխատեսվում է, որ այդ վիճակը կպահպանվի ամբողջ տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա սպասումներն այնքան էլ լավատեսական չեն։
«Հաջորդ տարի, Ուկրաինայի դեպքերի զարգացումներով պայմանավորված, հնարավոր է նաեւ գների իջեցում»,- կարծում է անշարժ գույքի բորսայի տնօրենը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: