Մարալիկի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանի վերաբերյալ բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս. «Ժողովուրդ»-ի աղբյուրների համաձայն` Տոնոյանի ղեկավարած կառույցը հանցագործություններ չարձանագրելու սովորություն ունի: Մարալիկ քաղաքում եւ նրա հարակից գյուղերում վերջերս տեղի են ունեցել գողություններ, որոնք ոստիկանությունը չի արձանագրել: Օրինակ` Մարալիկում Երվանդ Ուռուտյանին պատկանող խանութում վերջերս մոտ 1.5 մլն դրամի գողություն է կատարվել, ինչը ոստիկանությունում չի արձանագրվել: Նման դեպք է գրանցվել նաեւ Քարաբերդ գյուղում, երբ ոչխարներ են առեւանգել: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեցին այս լուրերը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ