Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Այս գիշեր` առանձին վայրերում եւ ապրիլի 26-ին օրվա 2-րդ կեսին` գրեթե ամենուրեք պարբերաբար սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18մ/վրկ:
Առատ տեղումներ և կարկուտ է հնարավոր հատկապես հյուսիսային և կենտրոնական շրջաններում: Իսկ Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:Երևանում այս գիշեր հնարավոր է թույլ անձրև, ապրիլի 26-ին օրվա 2-րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ քամի` 10-12 մ/վ:
Այս գիշեր սպասվում է +8+10, ապրիլի 26-ի ցերեկը՝ +23+25, երեկոյան՝ +15+17 աստիճան:Տեղեկանում ենք “Մետեո-TV”-ից: