Եհովայի վկան ինքնահրկիզվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մերձմոսկվայում “Եհովայի վկաներ” աղանդավորական կառույցի հետևորդ Դմիտրի Օլենինը բենզին է լցրել վրան ու հրկիզել իրեն, հայտնում է ՌԻԱ Նովոստի:
Դեպքը տեղի է ունեցել Նախաբինո գյուղում: Օլենինի որդու պատմելով` իր 43-ամյա հայրն արդեն 5 տարի անդամակցում էր կառույցին ու իրեն Աստված էր համարում: Նա այդ երեկոյան տնից վերցրել է տարա, մոտակա բենզալցակայանից բենզին գնել, լցրել ինքն իր վրա ու այրել: Այրվող տղամարդուն նկատել է անցորդներից մեկը, ով միանգամից սկսել է մարել կրակը: Շտապ օգնության աշխատակիցները հոսպիտալացրել են տղամարդուն մոտակա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Սակայն նրան փրկել չի հաջողվել:
 Եհովայի վկաների գործունեությունն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, Սաուդյան Արաբիայում. Իրանում, Իրաքում և մի շարք այլ երկրներում: Նրանք ազատորեն գործում են ԱՄՆ-ում ու Եվրոպայում:




Լրահոս