Գյուլը կողմ է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնել է Չանաքքալե քաղաք` մասնակցելու Չանաքքալեի ճակատամարտի 97-ամյակին նվիրված միջոցառումներին: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության հարցին ասելով. “Մենք ասել ենք` եկեք հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք: Բոլոր նրանք, ովքեր տեղեկություններ ունեն թող հավաքվեն մի տեղ: Եկեք բացենք բոլոր արխիվները: Սակայն այդ առաջարկության պատասխանը չենք ստացել: Նոր սերունդների մեջ թշնամանք սերմանելով այդ հարցը չի լուծվի” – ասել է նա:
 Գյուլը նաեւ ցավ է հայտնել է, որ դատապարտում է թուրքերի հանդեպ թշնամանքի տարածումը եւ ցավ է ապրում, որ Ֆրանսիայում Հայկական հարցը քաղաքակացման ուղի է բռնել:




Լրահոս