ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստել է ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու, մասնավորապես` ընտրակաշառքի համար նախատեսված պատասխանատվության միջոցների մասին իրազեկման թերթիկներ:
Տեղեկացվում է, որ դատախազությունը հանրային իրազեկման թերթիկներ կտրամադրի շահագրգիռ բոլոր կողմերին՝ հասարակական կազմակերպություններին, պատգամավորի թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, ովքեր պատրաստակամ են աջակցել ընտրակաշառքի դեմ պայքարին և ընտրողների իրավագիտակցությունը բարձրացնելու միտված տեղեկատվական թերթիկների տարածմանը:
Տեղեկացվում է, որ շահագրգիռ բոլոր կողմերը յուրաքանչյուր աշխատանքային օր կարող են այցելել ՀՀ գլխավոր դատախազություն` թերթիկների որոշակի խմբաքանակ ստանալու համար: Իրազեկման թերթիկում նաև նշված է. ևևԸնտրակաշառք տալու համար նախատեսված է 3-5 տարվա ազատազրկումևև: