Այսօր՝ ապրիլի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։30-ի սահմաններում Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել Երևանի Նորագավիթ թաղամասի բնակիչ 25-ամյա Հրաչյա Մովսիսյանի վարած “ԲՄՎ” մակնիշի 30 US 616 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ 56-ամյա Ջիվան Ջավախյանի վարած “Պրադո” մակնիշի 04 ՏՕ 303 համարանիշի մեքենաները։
Վթարի հետևանքով “ԲՄՎ”-ի վարորդն ու նրա ուղևոր Նորագավիթի բնակիչ 26-ամյա Ալբերտ Ազոյանը առաջին բուժօգնություն են ստացել Էրեբունի բժշկական կենտրոնում։ Քննիչի հանձնարարականով վարորդները տեղափոխվել են դիսպանսեր հետազոտման՝ պարզելու նրանց սթափության աստիճանը, իսկ ավտոմեքենաները՝ քննիչի հանձնարարականով տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։