Հրդեհ՝ Նոր Հաճնի խանութներից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 05.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Տորոզյան փողոցի թիվ 6 շենքում գտնվող մթերային խանութից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գ. Ս.-ին պատկանող «Մամոյաններ» ՍՊԸ-ին պատկանող մթերային խանութում այրվում է 2 սառնարան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.20-ին, մարվել՝ 06.33-ին:




Լրահոս