Մի հավատացեք երկրի նախագահի կարգախոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայ ժողովուրդ, մի հավատացեք մեր երկրի Նախագահի նոր կարգախոսին”,- այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց Մելիքսեթ Գափոյանը, ով երկար ժամանակ պայքարում է ՀՀ քաղաքացիության վերականգման համար:
“Մի կարծեք, որ այսուհետ Մենք Կապրենք օրենքի երկրում , անկախ դատական համակարգ կունենանք, ՀՀ քաղաքացին պաշտպանված կլինիևև Մի հավատացեք Ս. Սարգսյանի խոսքերին,քանի դեռ` ՀՀ իշխանությունների կարգախոսն է . ևևՄեր դեմ` խաղ չկա, մենք ենք` այս անկախ անտեր երկրի տերն ու օրենքը”,- շարունակում է 2004 թվականից “անօրեն պատանդի կարգավիճակում” ապրող քաղաքացին : Նրա տեղեկացմամբ, նա դիմել է բազմաթիվ ատյանների , բայց հարցը չի լուծվել, մեղավորներն չեն պատժվել: Արդյունքում ընտանիքի 4 անդամ ապօրինի զրկված է 2012թ. մայիսի 6-ի ԸՆՏՐԵԼՈՒ Իրավունքից ,- նշեց Մելիքսեթ Գափոյանը: Վերջինս պահանջում և պայքարում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Ու նա վստահեցնում ,որ ամեն գնով կհասնի դրան:




Լրահոս