Հայկական ժամանակ. Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները փակել են հայտնի Փառանձեմ մայրիկի բերանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերին հայտնի Փառանձեմ մայրիկը` Արցախյան ազատամարտի առաջին զոհի` Էդիկ Տոռոզյանի մայրը, թերթի թղթակցի հետ զրույցում երեկ պատմել է, թե ինչպես են Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները փակել իր բերանը` թույլ չտալով որևէ բան խոսել: Ապրիլի 30-ին Սերժ Սարգսյանը հանդիպում է անցկացրել Նոր Հաճընի բնակիչների հետ: Դրանից առաջ երկու հոգի այցելել է այդ քաղաքում ապրող Փառանձեմ մայրիկին, հորդորել՝ չներկայանալ հանդիպմանը: Մերժում ստանալով` հետաքրքրվել են, թե Փառանձեմ մայրիկն ի՞նչ է մտադիր ասել Սերժ Սարգսյանին: ճանաչելով նրան, երևի չեն կասկածել, որ ընդդիմադիր ու համարձակ կինը Սերժ Սարգսյանին ասելու բան կունենա: “Ասացի` պետք է ասեմ` Բելգիայում ապրող Ասլանյան եղբայրները մոտ քսան տարի առաջ Նոր Գեղիում ադամանդի գործարան էին սարքել: Մեկ-երկու տարի աոաջ գործարանը փակվել է: 400 աշխատողներն անգործ են մնացել ու թողնում են Հայաստանը, գնում: Այդ գործարանն էլ փակել է ինքը` Սերժ Սարգսյանը: Պահանջել է` եկամտի 50 տոկոսը կտաք, կաշխատեք: Մի ամիս տվել են ու էլ չեն կարողացելե,- թերթի թղթակցին պատմել է Փառանձեմ մայրիկը: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման Ժամանակ ինքը հենց ցանկացել է խոսել, նրա թիկնապահներն ամեն անգամ բերանը փակել են: “Ես էլ իրենց բերաններին էի խփում”,- ասել է 85-ն անց կինը: Այս անգամ նրան նաև չի հաջողվել այրել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի նկարները, ինչը հաճախ անում է հրապարակային միջոցառումների ժամանակ: Փառանձեմ մայրիկը դրանք ուղղակի պատռել է:




Լրահոս