Ադրբեջանը վեևադարձրել է Ղազախի շրջանում օգոստոսի 26-ին գերեվարված Հայաստանի քաղաքացի Սարգիս Անանյանին:
Ադրբեջանի՝ Գերիների, անհետ կորածների ու պատանդների պետկոմիտեից հայտնում են, որ փոխանցումը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանակից Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի մոտակայքում. գրում է Haqqin.az կայքը:
Armlur.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության՝ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զարուհի Ամատունին հաստատեց այս տեղեկությունը: