Այսօր պարտվելու դեպքում Արթուր Աբրահամը կավարտի կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ռինգ է վերադառնալու սեպտեմբերի 27-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Քիլ քաղաքի «Սպարկասեն» մարզապալատում: Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ):

Երեկ Գերմանիայի Քիլ քաղաքում, տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Փոլ Սմիթը` 75.9 կգ:

Հայ բռնցքամարտիկի մարզիչ Ուլի Վեգները Աբրահամին սպառնացել է հրաժարվել իր մարզչի աշխատանքից, եթե վերջինս պարտվի Փոլ Սմիթին:

«Եթե դու պարտվես, ես կհեռանամ: Պարտությունն ինձ իսկապես կընկճի»,-նշել է նա: Ի պատասխան Աբրահամն հասել է, որ պարտության դեպքում ինքը կհետևի Վեգների օրինակին և կհեռանա մեծ բռնցքամարտից: «Սակայն դեռ ժամանակը չէ սպորտից հեռանալու համար, դրա համար ես պետք է հաղթեմ Սմիթին»,- նշել է նա:




Լրահոս