Երկիր. ՀՀԿ-ի թեթև ձեռքով ձերբակալվել են երեք-չորս ԲՀԿ-ականներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես և սպասվում էր, ՀՀԿ-ն սկսել է ընտրակաշառքի համար ձերբակալությունները:”Երկիր”-ի տեղեկություններով մայիսի 2-ի երեկոյան, Չարենցավանում ընտրակաշառք տալու պահին ՀՀԿ-ի թեթև ձեռքով ձերբակալվել են երեք-չորս ԲՀԿ-ականներ:Երեկ առավոտյան թերթը փորձել է տեղեկությունը պաշտոնապես ճշտել ոստիկանությունից, որի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, թե ձերբակալվածներ չկան: Արդեն երեկոյան թերթին հայտնի է դարձել, որ Չարենցավանում, իրոք, մի քանի հոգու ձերբակալել են, բայց ընդամենը մի քանի ժամով: Վերջին պահին ՀՀԿ-ն փոխել է մարտավարությունը` ընտրություններից մի քանի օր առաջ ավելորդ լարվածությունից խուսափելու համար:




Լրահոս