Էլեկտրասյան մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհից ուղեկալ տանող ճանապարհի 2-րդ էլեկտրասյան մոտ զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օօպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ`առանց պայթուցիչի, «ՈՒԶՌԳՄ» տիպի 2 պայթուցիչ, «4x1M» գրառումով ծխարձակող գլան և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 534 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս