Փոքր և միջին ձեռնարկությունների աշխատակիցներն այս պահին կրկին հավաքվել են ԱԺ շենքի դիմաց: Հիշեցնենք, որ նրանք պայքարում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջամառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ:
Նշենք, որ առևտրականներն առավոտյան նույնպես խորհրդարանի շենքի առջև էին, և ընդդիմադիր պատգամավորները խոստացան արտահերթ նիստ հրավիրել, որի պատճառով էլ ցուցարարները հեռացան:
Ժամը 18:30 խորհրդարանում պետք է տեղի ունենա արտահերթ նիստ, որի ժամանակ էլ կքննարկվեն նրանց օգնելու մեխանիզմները: