«Շալկեից» կրած պարտությունը պետք է մոտիվացնի մեզ. Օբամեյանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է «Շալկեից» կրած պարտության մասին:

«Արդարացում չէ, որ մեզ խանգարում են վնասվածք ունեցող ֆուտբոլիստների բացակայությունը: «Շալկեի» հետ հանդիպման սկզբնամասում չէր բավականացնում կենտրոնացումը, ինչի համար թանկ վճարեցինք:

Պետք է կենտրոնացնենք մեր ուժերը. իրավունք չունենք միայն Չեմպիոնների լիգայի մասին մտածելու: Երկու մրցաշարերն էլ շատ կարեւոր են: Չեմպիոնների լիգայում գոյություն չունեն փոքր թիմեր: Շատ հաճախ ավելի թույլ թիմերը տհաճ անակնկալներ են մատուցում մրցակիցներին: «Շալկեից» կրած պարտությունը պետք է մոտիվացնի մեզ», – նշել է Օբամեյանգը:




Լրահոս