«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ստուգումներ է սկսել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում: Պատճառը գործարարների դժգոհություններն են փոխադրումների սակագներից: Դրանք երկաթուղու ղեկավարությունը 6-7 ամիս առաջ բարձրացրել է, ինչի հետեւանքով գործարարներն սկսել են բեռնափոխադրումներն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտով: ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հաստատեց մեր տեղեկությունը. ««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն: Մասնավորապես ուսումնասիրվում է ընկերության գնային քաղաքականությունը` ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների հետ կապված»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: