Հ. Աբրահամյանը մտահոգություն հայտնեց Ա. Երիցյանի առաջարկի առնչությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կառավարության նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց մի որոշում, ըստ որի` «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման մեջ «փորձաքննության» բառից առաջ լրացվում է հրդեհապայթունավտանգավորության և հրդեհային անվտանգության բառերով:

Սա ենթադրում է, որ գազալցակայաններում և բենզալցակայաններում հրդեհային անվտանգության փորձաքննություն պետք է կատարվի, ապա թույլատրվի կոնկրետ տարածքում դրանց բացումը: Վարչապետը հետարքրքվեց, թե ինչ է նշանակում հրդեհապայթունավտանգավորության և հրդեհային անվտանգության փորձաքննություն:

 Նախարարը նշեց, որ հիմնականում փորձաքննություն են անցկացնում գազալցակայաններում ու բենզալցակայաններում, պայթունավտանգ օբյեկտներում միանգամից գնում են, տեղում նայում ու տալիս եզրակացություն: Նրա խոսքը մտահոգություն առաջացրեց Հովիկ Աբրահամյանի մոտ:

«Այս հարցերի վերաբերյալ չափորոշիչները պետք է վերանայվեն: Ես մտահոգություն ունեմ, բայց պիտի քննարկենք, որ ես հասկանամ` ինչ է: Ուշադիր պետք է լինել, որ այդ փորձաքննությունը լրացուցիչ դժվարություններ չստեղծի գործարարների համար»,- ասաց վարչապետը:




Լրահոս