Տարեց Ջիգարխանյանի երիտասարդ սիրուհին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը օր ծերության երիտասարդ մուսա է ձեռք բերել: 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան աշխատում է Ջիգարխանյանի թատրոնում որպես երաժշտական մասի վարիչ: Ասում են՝ վաստակաշատ դերասանի երիտասարդ սիրուհին իշխանությունն իր ձեռքն է վերցրել և ահաբեկում է դերասաններին:

«Ես նրան ճանաչում եմ 13 տարեկանից: Իմ բախտը բերել է՝ ես տեսել եմ Գոնչարովի ներկայացումը՝ Ջիգարխանյանի մասնակցությամբ, երբ Մայակովսկու անվան թատրոնը ժամանել էր Կիև: Մինչ այդ կարդացել էի Արմեն Բորիսովիչի բոլոր հարցազրույցները, դիտել նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը. նա հետաքրքիր էր ինձ համար…

Մոտեցա, ինքնագիր խնդրեցի: Իսկ մի քանի տարի անց, երբ ապրում էի Մոսկվայում և դասավանդում Հրեական ակադեմիայում, Արմեն Բորիսովիչը որոշել էր նորացնել «Ալի-Բաբան և 40 ավազակները» ներկայացման երաժշտական մասը և ինձ հրավիրեց իբրև դաշնակահարի: 2008-ից աշխատում եմ նրա թատրոնում: Ինքս ինձ չեմ գովազդում, հատկապես՝ այն բանից հետո, երբ մամուլում սկսեցին տհաճ հրապարակումներ տպագրել: Դրանք գրում են մարդիկ, ովքեր ինձ բոլորովին չեն ճանաչում», – ասել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան:

Նա հերքել է լուրերն այն մասին, թե թատրոնի դերասանները հեռանում են իր պատճառով. «Ես երբեք չեմ խառնվում: Աշխատում եմ չգնալ փորձերին: Երբ նոր ներկայացում է լինում, ես դահլիճում անգամ չեմ էլ լինում: Սակայն ինտրիգաներին դա չի խանգարում: Միևնույն է, հետո իմանում եմ, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասել»:

Խոսելով 79-ամյա Ջիգարխանյանի և իր մտերիմ հարաբերությունների մասին՝ Վիտալինան միայն նշել է. «Երկուսի փոխհարաբերությունները միայն երկուսի անձնական հարաբերություններն են»:

Մուսան հոգ է տանում լեգենդար դերասանի մասին, զբաղվում նրա առողջական խնդիրներով: «Փա՛ռք աստծո, ներկայումս ժողովրդական դերասան Արմեն Բորիսովիչը հիանալի վիճակում է: Եվ գլխավորը դա է, չէ՞ որ նրան բոլորը սիրում են: Նրան հնարավոր չէ չսիրել», – հայտարարել է տարեց դերասանի երիտասարդ սիրուհին. տեղեկացնում է dni.ru-ն:

123525

179203

179204

armen1

_mar6272_medium

1341234688_uvoleny-6




Լրահոս