Գրոզնիում ահաբեկչության հետևանքով 5 ոստիկան է զոհվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի երեկոյան ժամը 17-ի սահմաններում Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի կենտրոնում պայթյում է հնչել: Ահաբեկիչը պայթյուն է իրականացրել քաղաքի հրապարակ մուտք գործելու ընթացքում: Նշենք, որ այդ պահին տոնական միջոցառում էր անցկացվում: Վերջին տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել են 5 ոստիկաններ, 12 մարդ ստացել է վնասվածքներ:

Կասկածյալը՝ 19-ամյա տեղի բնակիչ Օպտի Մուրադովը, ձերբակալվել է դեպքից ոչ շատ հեռու: Այդ մասին Instagram-ում տեղեկացրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

Կադիրովն ընդգծել է, որ «ահաբեկիչներն ու վահհաբիստները հասկանում են միայն ուժի լեզում և ենթակա են ոչնչացման որտեղ էլ որ նրանք փորձեն գլուխ բարձրացնել»:




Լրահոս