Նշանակումներ՝ Երևանի քննչական վարչությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Երեւան քաղաքի քննչական վարչության եւ վարչական շրջանների քննչական բաժինների պետեր նշանակելու մասին։

Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Ջոն Սուրենի Ֆարխոյանը:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Վիգեն Մանուկի Մեսրոպյանը, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ Սամսոն Համբարձումի Մաթեւոսյանը, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ` Սահակ Էդուարդի Գրիգորյանը, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ` Աշոտ Սուրիկի Հակոբյանը, Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ` Արթուր Ջանոյի Պողոսյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ` Սարգիս Գագիկի Համբարձումյանը, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ` Սամվել Յուրիկի Մկրտչյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ` Գեւորգ Ղուկասի Սիմոնյանը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս