Ինչպես արդեն հայտնել էինք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ որպես Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ, հանդիպում ունեցավ լրագրողների հետ, որի ժամանակ պատասխանեց ընդամենը մի քանի քաղաքական հարցի:
Նա անդրադարձավ վաղը կայանալիք եռյակի հանրահավաքին, իր նախագահ նշանակվելու հավանականությանն ու մի քանի այլ քաղաքական իրադարձության:
«Վա՜յ մամա ջան: Ընդհանրապես պարոն Ծառուկյանը ոչ մի հարցից չի խուսափում, պարոն Ծառուկյանը երբեք չի նախապատրաստվում, թե որ հարցին ոնց պատասխանի», – ընդգծեց նա, հավելելով, որ Ծառուկյանը չի կարող Ազատության հրապարակում չլինել:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում