Դասական երգարվեստը միշտ է ժամանակակից. Վրեժ Կիրակոսյան (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակույթի պետական քոլեջի տնօրեն, «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Իքս ֆակտոր» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանը նորություններ ունի ոչ միայն ստեղծագործական, այլեւ անձնական կյանքում. երգիչը շուտով կամուսնանա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա պատմեց իր՝ առաջիկայում սպասվելիք ստեղծագործական նորությունների եւ անձնական կյանքի փոփոխությունների մասին:

vrej kirakosyan

-Վրե՛ժ, Ձեր վոկալային տվյալները բավականին օրիգինալ են եւ հիշվող: «Իքս ֆակտոր»-ի առաջին եթերաշրջանի հաղթողը դարձաք: Բացի այդ` աշխարհահռչակ «Sony Music» ընկերությունը Ձեզ հնարավորություն տվեց ձայնագրել երկու սինգլ: Ձայնագրման աշխատանքներն ավարտվել են, իսկ տեսահոլովակի պրեմիերան ե՞ րբ է լինելու:

-«Sony Music» ընկերության մոսկովյան մասնաճյուղն ինձ երգեր ուղարկեց, որոնց միջից պետք է ընտրեի: Ես էլ Նադեժդա Սարգսյանի ու «Շանթ» հեռուստաընկերության օգնությամբ ընտրեցի համաշխարհային ճանաչում ունեցող դասական ստեղծագործություն, որի պրեմիերան տեղի կունենա առաջիկայում:

Բավականին հետաքրքիր դասական մեղեդի է, որի մեջ կան ժամանակակից տարրեր: Եթե ավելի կոնկրետ` կամերային ուղղությամբ նեո-դասական ստեղծագործություն է: Այն իտալերեն լեզվով է: Ինչպես նշեցիք` ձայնագրման աշխատանքներն ավարտվել են, իսկ տեսահոլովակի պրեմիերան կլինի շատ շուտով: Պետք է հեռուստաընկերությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերենք, եւ միայն դրանից հետո արդեն հեռուստադիտողները եւս հնարավորություն կունենան ունկնդրելու այդ գեղեցիկ մեղեդին: Իսկ հաջորդ տեսահոլովակը կլինի հայալեզու երգի հիման վրա եւ կնկարահանվի Հայաստանում:

186021304087762

-Ինքներդ երգեր հեղինակո՞ւմ եք:

-Երաժշտություն հիմանականում չեմ հեղինակում, եթե ստեղծագործեմ, ապա միայն՝ երգի բառերը: Հիմականում համագործակցում եմ Գիսանե Պալյանի հետ: Նրա հեղինակած երգերն եմ կատարում:

Բացի «Sony Music» ընկերության նվիրած երգերից՝ մինչեւ այս տարվա վերջ երկրպագուներիս դատին կհանձնեմ եւս մեկ երգ, որի հեղինակը հենց Գիսանե Պալյանն է: Մինչեւ տարվա վերջ ստեղծագործական գործունեությունս բավականին հագեցած է լինելու: Գիսանե Պալյանի հետ համագործակցությունը սկսվեց եւ շարունակվեց «Իքս ֆակտոր» նախագծից հետո: Համագործակցում եմ նաեւ կոմպոզիտոր Վազգեն Քոլոյանի հետ, ով եւս ինձ համար նոր երգ է հեղինակել: Իմ երգացանկը հիմնականում հագեցած է դասական երգերով, դասականը միշտ է ժամանակակից, եւ դասական արվեստ տարածելու անհրաժեշտությունը միշտ էլ կա: Հնարավոր է այնպես լինի, որ երգը համեմված լինի ժամանակակից էլեմենտներով, որոնք ինչ-որ երանգ են տալիս երգին, բայց բուն դասական երգն ու երաժշտությունը միշտ են տարածված ու պահանջված եղել ու այդպես էլ կմնա:

Vrej-Kirakosyan-e1348150334678

-Իսկ չէի՞ք ցանկանա հիմա էլ «Իքս ֆակտոր» նախագծի ժյուրիի կազմում լինել: Չէ՞ որ այդ ամենի միջով ինքներդ անցել եք եւ լավ եք պատկերացնում նախագծի նրբությունները:

-Նման առաջարկ չի եղել: Դա բավականին համարձակ աշխատանք է: Ի՞նչ ասեմ, եթե լիներ նման առաջարկ, կփորձեի համատեղել իմ մնացած աշխատանքների հետ: Ժյուրիի կազմում լինելու փորձ ունեմ: Ներկայում «Էմի-բի» պրոդյուսերական կենտրոնի եւ «Դո Ռե Մի»-ի գործադիր տնօրենն եմ: Այս ամենի շրջանակներում Միջազգային մրցույթների ասոցիացիայի կազմակերպած մրցույթների ենք մասնակցում: Իսպանիայում եւ Ղազախստանում անցկացված մրցույթներում ժյուրիի անդամ եմ եղել:

https--fbcdn-sphotos-h-a.akamaihd.net-hphotos-ak-snc6-228201_562907033743971_793301268_n

-Անձնական կյանքում եւս նորություններ ունեք: Ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ:

-Արդեն նշանադրվել ենք: Սիրելիս` Արմինեն, սովորում է Երեւանի Մխիթար Հերացու անվան համալսարանում: Բավականին հագեցած առօրյա ունի: Պետք է սպասենք՝ մինչ մի փոքր թեթեւնա նրա ուսումնական ընթացքը, որպեսզի կարողանանք ավելի լուրջ զբաղվել հարսանեկան պատրաստություններով: Հավանաբար մինչեւ աշնան վերջ կպսակադրվենք:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ




Լրահոս