Իջևանում ուսուցիչների տոնն անտեսել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1994-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է ուսուցչի եւ կրթական ոլորտի բոլոր աշխատողների միջազգային օր, որը նշվում է աշխարհի 100-ից ավելի երկրներում: Հոկտեմբերի 3-ին ուսուցչի օրվան նվիրված միջոցառում կայացավ նաեւ Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը:

Տավուշի մարզկենտրոն Իջեւանում մանկավարժների թիվը մի քանի հազար է, մանկավարժներն ամենաբազմամարդ մասնագիտական խումբն են:

«Ժողովուրդ»-ի թղթակիցը իջեւանցի ուսուցիչներից բողոքի հեռախոսազանգեր ստացավ առ այն, որ 5 հազար բնակիչ ունեցող սահմանամերձ Նոյեմբերյանում ուսուցիչների մասնագիտական տոնը նշվել է, իսկ 20 հազար բնակիչ ունեցող Իջեւանում՝ Տավուշի մարզկենտրոնում, ուսուցչի օրվան նվիրված հանդիսություն չի կայացել:

Իջեւանցի ուսուցիչները հիշեցրեցին, որ այս տարվա հունվարի 28-ին ՀՀ բանակի 22-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ եւս չկայացան մարզկենտրոնում: «Եթե բանակի եւ ուսուցչի օրը չի տոնվում, էլ ո՞ւմ օրն են տոնում»,- դժգոհեցին իջեւանցի ուսուցիչները:




Լրահոս