Դեդ Հասանի սանիկի հետ ձերբակալվել է նաև հայ «օրենքով գող» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մոսկվայի առաջին ատյանի դատարանն ազատազրկման է դատապարտել սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի զարմիկին՝ Յուրի Ուսոյանին: Այս պահից սկսած՝ մինչև դեկտեմբերի ութը քրեական հեղինակություն Յուրա Լազարևսկին կալանքի տակ կմնա:

 

 

34-281x300

Յուրա Լազարևսկի

Դատարանում նա հայտարարել է, որ պատրաստ է պատիժը կրել: Քննությունից թաքնվելու մտադրություն չունի և առաջարկել է գրավով ազատ արձակվել՝ տրամադրելով 1 մլն ռուբլի: Ուսոյանին ձերբակալել են հոկտեմբերի 7-ին՝ առանց իրացման նպատակի թմրանյութերի ապօրինի պահման կասկածանքով: Նրա մոտ հայտնաբերվել է 3,5 գրամ ամֆետամին:

«Գողի» հետ միասին ձերբակալվել է ևս 16 անձ: Նրանց թվում են Վլադիմիր Մալաշկինը, Գեորգի Քալաշյանը՝ Կոտիկը, Խիզիր Ակբուլատովը՝ Պուզիրը, Անդրեյ Տկաչենկոն՝ Տկաչ Նյագանսկին, Վլադիմիր Զյատկովը՝ Զյածը, և Վասիլի Քրիստոֆորովը՝ Վոսկրեսը:




Լրահոս