Ֆերգյուսոնում կրքերը կրկին բորբոքվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Միսսուրի նահանգի Սենտ-Լուիս և Ֆերգյուսոն քաղաքների բնակիչները, որտեղ օգոստոսին մի քանի շաբաթվա ընթացքում չէին դադարում զանգվածային բողոքները անզեն սևամորթ դեռահասի սպանության դեմ, պատրաստվում են նոր ցույցերի՝ ոստիկանության բռնությունների և ռասսայական խտրականության դեմ:
Բողոքի ցույցի մասնակիցները մտադիր են հարգանքի տուրք մատուցել օգոստոսի 9-ին Ֆերգյուսոնում սպիտակամորթ ոստիկան Դարրեն Ուիլսոնի զոհ դարձած 18-ամյա Մայքլ Բրաունի հիշատակը:

Բողոքի երթերի համար մի նոր առիթ հանդիսացավ սևամորթ երիտասարդի սպանության նոր դեպքը: Չորեքշաբթի սպիտակամորթ ոստիկանի գնդակից Սենտ-Լուիսում զոհվել էր 18-ամյա աֆրոամերիկացի Վոնդերրիտ Մայերսը:
Իրավապահները պնդում են, որ երիտասարդը զինված է եղել, սակայն նրա հարազատները հակառակն են պնդում:

141011022429_st_louis_protests_624x351_gettyimages




Լրահոս