Բելգիահայերն աջակցում են Իրաքի եզդիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի «Նուարդ» հայկական մշակութային միության նախաձեռնությամբ օրերս կազմակերպվեց երեկո՝ նվիրված Իրաքում եզդիների ցեղասպանությանը: Երեկոն բացեց եւ ելույթ ունեցավ «Նուարդ» մշակութային միության նախագահ, Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանը:

Այնուհետ ելույթներ ունեցան եզդիական նորաստեղծ միության նախագահ Լեյլա Չելդարգուշին, Իրաքի Շանգալի շրջանից նոր վերադարձած Քամալը, ով ներկայացրեց իրավիճակը այդ շրջանում, Անտվերպենի քաղաքապետարանի խորհրդի պատգամավոր, ռուսախոսների «Համերաշխություն» համադաշնության համակարգող Գալինա Մատուշինան, երգահան, երգիչ, երաժիշտ Միշա Դլովանին: Երեկոյին հանդես եկան հայ եւ եզդի երաժիշտները, երգիչները, պարի անսամբլները: Այնուհետ, ներկաների ակտիվ մասնակցությամբ զրույց ծավալվեց միասին գործելու, հիմնական հարցերի շուրջ բանակցելու եւ կառավարական մարմիններում համատեղ ներկայանալու խնդիրների շուրջ: Սրահում բացված լուսանկարների ցուցադրությունը ամբողջովին նվիրված էր եզդիների ցեղասպանությանը:

«Նուարդ» մշակութային միության լրատվական ծառայություն




Լրահոս