Թունավորման դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 8-ին ,1-03ե ծառայությունից հայտնել են, որ ժամը 16.00-ին քիմիական լուծույթից թունավորման նախանշաններով “Մուրացան” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ռուբինյանց 5 տան բնակիչ` 2010 թ. ծնված Ի. Նազարենկոն:
Բժիշկների գնահատմամբ` երեխայի վիճակը բավարար է: 
***
Մայիսի 9-ին “1-03” ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.38-ին դեղորայքային թունավորմամբ ,Արմենիաե բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բաբաջանյան 65 շենքի 4-րդ բնակարանի բնակչուհի` 1967 թ. ծնված Անուշ Պողոսյանը: 
Ըստ բժիշկների` նրա վիճակը միջին ծանրության է:
***
Նույն օրը, ժամը 15.30-ին թունաքիմիկատից թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Դաշտադեմ գյուղի բնակիչ` 1969 թ. ծնված Մուշեղ Հովսեփյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:
***
Նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում կերոսինից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մոսկովյան 10 շենքի 32-րդ բնակարանի բնակիչ` 2010 թ. ծնված Վալիկո Խաչատրյանը:
Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը բավարար է: 




Լրահոս