Ուկրաինացի անջատողականների առաջնորդը ծանր վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախկին նահանգապետ Պավել Գուբարևն իր վրա կատարված հարձակումից հետո տեղափոխվել է հիվանդանոց. տեղեկացնում է Интерфакс-ը:

«Դեպքը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, Դոնեցկի ժողովրդական հանրապետության կողմից վերահսկվող տարածքում: «Նովոռոսիա» հասարակական-քաղաքական շարժման ղեկավարը մեքենայի մեջ է եղել, որի վրա անհայտ անձինք կրակ են բացել» , – ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես հայտնել են Գուբարևի գլխավորած կազմակերպությունից, նա ծանր վիճակում տեղափոխվել է Դոնի Ռոստովի հիվանդանոցներից մեկը:

Նշվում է, որ այս պահին Գուբարևը գտնվում է անգիտակից վիճակում:




Լրահոս