Սա Լեվոն Տեր-Պետրոսյանի կարապի երգը չէր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ ներակայացուցիչ, թիվ 11 ընտրատարածքում առաջադրված Արշակ Բանուչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մայիսի 6–ին խայտառակ խորհրդարանական ընտրություններ եղան. ,ՀՀԿ-ն կրկին գնեց Հայաստանը, և հասարակության մի մասն էլ վաճառեց իրեն: Ես վստահեցնում եմ իմ ընտրողներին, որ իրենց որևէ ձայնը կորած չի, քանի որ ՀԱԿ-ը ԱԺ-ում ունի 7 մանդատ:Նա նշեց, որ ՀԱԿ–ի պատգամավորները պայքարելու են իշխանությունների դեմ Ազգային ժողովում։ ՀԱԿ–ի ներկայացուցիչը նաև համոզմունք հայտնեց, որ այն մարդիկ, ովքեր վաճառեցին իրենց ձայները, շատ շուտ հիասթափվելու են և կրկին անցնելու են ընդդիմության դաշտը։ Բանուչյանն առաջնային խնդիր է համարում արտագաղթը, և ՀԱԿ–ի ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց, որ կեղծված ընտրությունները կարող են էլ ավելի խթանել դրա թափը. Ես չեմ ուզում, որ ժողովուրդը հիասթափվի այնքան, որ լքի երկիրը։ Մարդիկ պետք է մնան Հայաստանում և պայքարենե։Լևոն Տեր-Պետրոսյանն անելու է ամեն ինչ և այնքան, որքան իր ուժերը կբավարարեն, և սա իր կարապի երգը չէրե,- ասաց բանախոսը, հավելելով, որ բարձր է գնահատում ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ համագործակցությունը. Ընտրություններից առաջ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է եղել: Բացառված չէ, որ ԱԺ-ում դաշիքն կլինի ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, առայժմ ոչիչն ասել չեմ կարող: Մեր կարծիքով` գոնե 70-80 տոկոսով մեր համատեղ աշխատանքը ստացվել է:Բանուչյանը հատուկ ընդգծեց, որ իր ընտրատարածքում՝ թիվ 11, 3 հազարից ավելի անվավեր քվեաթերթիկ է եղել, ինչի պատճառը, ըստ նրա, այն է, որ քաղաքացիները, ովքեր չեն կարողացել իրենց կամքով ընտրություն կատարել և ստիպված են եղել քվեարկել ՀՀԿ–ի օգտին, հատուկ անվավեր են արել իրենց քվեաթերթիկները։




Լրահոս