Լոնդոնցուն 25 տարով արգելել են գինետուն մտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակչին գողություն կատարելու համար 25 տարով արգելել են մուտք գործել ոգելից խմիչք մատուցող Լոնդոնի բոլոր հաստատություններ: Երկրի դատաքննության պատմության մեջ նման որոշում առաջին անգամ է ընդունվել:

Բացի այդ՝ 34-ամյա Ռոդնի Ուիլյամսը 4 տարի կանցկացնի բանտում: Նա մեղավոր է ճանաչվել գողության 12 դրվագով. տեղեկացնում է ITV հեռուստաալիքը:

Ուիլյամսը ձերբակալվել է Լոնդոնի հաստատություններից մեկում պայուսակի գողության կասկածով: Ոստիկանությունում պարզել են, որ նա ևս 12 նման հանցագործություն է կատարել: Հանգագործը հիմնականում գործել է բրիտանական մայրաքաղաքի արևելյան մասում գտնվող փաբերում, ակումբներում և ռեստորաններում:




Լրահոս