Արամ Սարգսյանը հրաժարվեց մանդատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. “Ես ասել էի, որ ՀԱԿ–ի խորհրդարան անցնելուց հետո, ես հրաժարվելու եմ խորհրադարանական մանդատից։ Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում մանդատս ու հայտարարում եմ, որ հաջողություն եմ մաղթում ՀԱԿ-ին խորհրդարանական գործունեության մեջ”։ Նա նշեց նաև, որ մանդատը ինչ-որ մեկի համար չէ վայր դնում. “Ես իմ մանդատը վայր չեմ դնում ինչ-որ մեկին ԱԺ անցկացնելու համար, թե ով կստանա այդ մանդատը, ինձ չի հետաքրքրում”։ Նա նաև տեղեկացրեց, որ հետագա գործունեության վերաբերյալ քննարկումներ է վարելու ՀԱԿ–ի հետ, ընդհուպ մինչև ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը։ ՀԱԿ-ի հետ տարաձայնությունները, նրա խոսքերով, առաջացել են դեռ անցյալ տարի՝ գարնանից։ Ամենայն հավանականությամբ եկող երկուշաբթի կամ երեքշաբթի կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ. “ՀԱԿ-ից մենք աղմուկով չենք դուրս գալիս ու դեռ որոշված չի դուրս կգանք թե ոչ։ Բայց տարաձանություններ կան”։ Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ի համամասնական ցուցակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Դեռևս քարոզարշավի ժամանակ նա հայտարարել էր, որ վայր է դնելու մանդատը, նաեւ նշել, որ իրենց կուսակցությունից ՀԱԿ-ի համամասնական ցուցակում միայն ինքն է լինելու:
Նշենք նաև, որ Արամ Սարգսյանի կողմից մանդատը չվերցնելու դեպքում, ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր կդառնա Գագիկ Ջհանգիրյանը: Մինչ այդ մանդատը չվերցնելու որոշում էր կայացրել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որի արդյունքում պատգամավորի մանդատը բաժին է հասնում Հրանտ Բագրատյանին:




Լրահոս