Իսպանական ընկերությունը հայտարարել է մարմնավաճառության դաընթացներ անցկացնելու մասին: Բոլոր ցանկացողները 100 եվրոյի դիմաց կկարողանան գործնական եւ տեսական տեղեկություններ ստանալ աշխարհի ամենահին մասնագիտության մասին՝ Curso basico de prostitucion profesional վերնագրով:
“Այս մտահղացումը մեծ քննադատություն է առաջացրել այս կաթոլիկ երկրում: Շատերը ասում են, որ սա գործազուրկներին աշխատատեղով ապահովելու վատ միջոց է”,- ասել է մի իսպանացի լրագրող: Նշվում է, որ դասընթացների ավարտին, բոլոր շրջանավարտները կստանան իրենց առաջին աշխատանքի առաջարկը: