Պուտինն ու Մերկելը հանդիպեցին ուշ երեկոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի երեկոյան՝ նախատեսվածից 4 ժամ ուշ, կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:

Բանակցությունները, որոնց հիմնական թեման ուկրաինական ճգնաժամն էր, խափանման եզրին էին, քանի որ Պուտինը Բելգրադից Միլան էր ժամանել նախատեսված ժամկետից ուշ, և պարզ չէր՝ կհամաձայնի արդյոք Մերկելն այդ ուշ ժամին հանդիպել նրա հետ: Ինչպես նշվում է Կրեմլի կայքում, «նախկինի նման շարունակվում են լուրջ հակասությունները ներուկրաինյան հակամարտության առաջացման հետ կապված հարցում, ինչպես նաև ներկայումս այնտեղ կատարվող իրադարձությունների սկզբնապատճառի շուրջ»:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Պուտինի և Մերկելի հանդիպումը տևել է 2,5 ժամ: Նրա խոսքով, հանդիպման ժամանակ շեշտվել է Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտող կողմերին միմյամցից հեռացնելու գործնթացն ավարտին հասցնելու առաջնահերթությունը:

Մինչև Պուտին հետ հանդիպելը, Անգելա Մերկելը Միլանում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

Աշխարհի մի շարք երկների ղեկավարները Միլանում են հավաքվել՝ «Ասիա-Եվրոպա» ֆորումին մասնակցելու նպատակով:




Լրահոս