Թուրքիայի դատախազությունը որոշել է կասեցնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի գործի քննությունը, որի արդյունքում երեք նախարար էր հեռացվել պաշտոնից:
Ընդհանուր առմամբ՝ քննություն է իրականացվել 53 մարդու վերաբերյալ, սակայն, ինչպես հաղորդվում է, կոռուպցիոն սխեմաներում նրանց ընդգրկվածության մասին ապացույցներ գտնել չի հաջողվել:
Սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ երկու նախարարների զավակներ մեղադրվել են կաշառակերության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս վարչապետ եղած ժամանակ, հայտարարել էր, որ կոռուպցիայի վերաբերյալ գործը շինծու է և նպատակ ունի իրեն հեռացնել իշխանությունից:
Էրդողանն անձամբ կարգադրել է հետաքննությունից հեռացնել մի քանի դատախազի, ինչպես նաև՝ փորձ է արել Թուրքիայում արգելել օգտվել սոցիալական ցանցերից, որոնց միջոցով տարածվում էին կառավարությանը վարկաբեկող տեղեկությունները. նշում է BBC-ին: