ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` մայիսի 10-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 15-ի սահմաններում Դավիթաշենի կամրջից մի տղամարդ իրեն ցած է նետել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հրաչ Բաբայանի գլխավորությամբ, 1-03 շտապօգնության ծառայության եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայր է կանչվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը: Վերջինս էլ  պարզել է, որ ինքնասպան եղած տղամարդը Երեւանի Սունդուկյան փողոցի բնակիչ, 57-ամյա անհատ ձեռներեց Ս. Գասպարյանն էր: Երեկ էլ նրա ծնունդն էր:




Լրահոս