Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքներում ներկայում «ռազբորկաներ» են տեղի ունենում: Մի կողմից ՀՀԿ մարզային ղեկավարությունը համայնքների ՀՀԿ-ական ղեկավարներից բացատրություն է պահանջում, թե ինչու տվյալ համայնքը մայիսի 6-ի ընտրություններում գյուղին տրված ֆինանսական ռեսուրսների չափով իշխող կուսակցությանը ձայներ չի տվել: Համայնքների որոշ ղեկավարներ դժվարին կացության մեջ են, որովհետեւ ստացած ֆինանսական ռեսուրսներն ամբողջությամբ տվյալ գործընթացի վրա չեն ծախսել, կամ համագյուղացիներից շատերը վերջիններիս խաբել են: Մյուս կողմից՝ «ապառիկով ընտրած» գյուղացիներ կան, որոնք իրենց համայնքապետերից պահանջում են կատարել տված խոստումը եւ տալ ընտրակաշառքը: Այդ «ռազբորկաները» դեռեւս վեճերի փուլում են եւ բախումերի չեն հանգեցրել:
ԵՐԿԿՈՂՄԱՆԻ «ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ