«ՓՈՐՁՎԱԾ ԿԱԴՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի քարտուղարության պետ Համլետ Ավալյանը 2007 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններում խախտումներ եւ կեղծիքներ թույլ տալու համար Իջեւանի տեղամասային ընտրական 2 այլ հանձնաժողովների նախագահների հետ ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված 2-րդ մասի 4-րդ կետով (վստահված անձին խոչընդոտելը) եւ 150-րդ հոդվածով (ընտրությունների արդյունքը կեղծելը) դատապարտվել էր 3 տարվա պայմանական ազատազրկման: Եւ չնայած այդ փաստին, 2012թ. մայիսի 6-ի ընտրություններում, ինչպես եւ 2007թ. դեկտեմբերի 16-ին, Համլետ Ավալյանին վստահվել էր տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս անգամ Համլետ Ավալյանը ղեկավարում էր Իջեւանի թիվ 1 դպրոցում տեղակայված 41/23 տեղամասային ընտրական հանձնաժողովը: Փաստորեն, իշխանությունը վստահում է «փորձված կադրերին»:




Լրահոս