Շուտով Ղրիմից Երևան թռիչքներ կիրականացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կանոնավոր կերպով կիրականացվեն չվերթեր Ղրիմից Հայաստան, և հակառակը: Ինչպես նշում է «Интерфакс»-ը, այդ մասին հայտնել է Ղրիմի հանրապետության տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը:

Պաշտոնյայի խոսքով՝ «Գրոզնի Ավիա» ընկերությունը նախատեսում է Սիմֆերոպոլ-Երևան չվերթներ իրականացնել:

«Տոմսերի վաճառքը սկսվել է, առաջին տոմսերն արդեն վաճառվել են», – նշել է Ցուրկինը: Նա հավելել է, որ ինքնաթիռները կթռչեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին: Սիմֆերոպոլից թռիչքը կսկսվի տեղական ժամանակով ժամը 9:00-ին:




Լրահոս