Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Իսրայելից ժամանած մի ուկրաինացու: Նա փորձել է իր ներքնազգեստում երկու միլիոն ռուբլի արժողությամբ մեկ և կես կարատանոց ադամանդ անցկացնել:
35-ամյա ուկրաինացին կանգնեցվել և ծառայողական սենյակ է բերվել «կանաչ» միջանցքն անցնելիս:
Ոստիկանութան տվյալներով, անձնական զննման արդյունքում տղամարդու լողազգեստի գաղտնի գրպանում հայտնաբերվել և առգրավվել է մշակված թանկարժեք քար: Փորձագիտական հետազոտությունը պարզել է, որքարը 1,51 կարատանոց ադամանդ է, որի արժեքը կազմում է 1 մլն 840 հազար ռուբլի, տեղեկացնում է Интерфакс-ը: