Իշխանափոխությունը լավ բան չի. Հ. Աբրահամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակի դիմաց այսօր կրկին  հավաքվել էին Բուզանդ, Եկմալյան փողոցի բնակիչները: Նրանք տները գերակա շահ են ճանաչվել, և այժմ բնակիչներն ապրելու տեղ չունեն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչ գրասենյակ մտնելը մոտեցավ նրանց, զրուցեց և խոստացավ շաբաթ օրն ընդունել ու լսել բոլորին:

«Թող մեզ ընդունի Ալեքսանդր Ղազարյանը»,- ասացին բնակիչները:

Պարզվեց՝ Աբրահամյանը մոռացել էր, որ իր ղեկավարած կառույցում նման անձնավորություն է աշխատում: «Ալեքսանդր Ղազարյանն ով է», – հարցրեց նա: «Ամենահարմարը շաբաթ օրն է, ժամանակ գտնենք հանդիպենք», – հայտարարեց Աբրահամյանը:

Լրագրողների հետ նա շատ կարճ խոսեց: Անդրադառնալով երեք ոչ իշխանական ուժերի իշխանափոխության ձգտումներին՝ նա նշեց, թե ցանկացած իշխանափոխություն վատ է երկրի համար: Վարչապետը հավալեց, որ այսօր գործադիր մարմնի  նիստում նախատեսված չէ քննարկել փոխվարչապետի թեկնածուի հարցը:

Այն դիտարկամանը, որ վաղը եռյակը հանրահավաք է անելու և պահաջելու է իշխանափոխություն, Աբրահամյանն արձագանքեց. «Ինչո՞ւ եք նման վատ բաներ կամենում մեր երկրին. յուրաքանչյուր պետության համար խշխանափոխությունը լավ բան չի: Դուք երիտասարդ եք, նման բաներին մի´ տրվեք»:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս