Միկրոավտոբուսի ուղևորից դրամ էր գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 22-ին, ժամը 09.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 09.00-ին, Ռուբինյանց փողոցում, թիվ 3 երթուղու միկրոավտոբուսի սրահում, 1955 թ. ծնված Աշոտ Խ.-ի տաբատի հետևի գրպանից գողացել է 16.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս