ԲՀԿ-ն պարգևավճար է խոստանում հանրահավաքի մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկեցավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներին դարձյալ հրահանգված է մասնակցել այսօր կայանալիք երեք ոչ իշխանական ուժերի հանրահավաքին:

Հետաքրքիր է, որ հանրահավաքին ներկայանալու դիմաց նրանց պարգևավճար են խոստացել: ԲՀԿ կուսակցությունը նաև ակտիվորեն ավտոբուսներով մարդկանց  է բերում Ազատության հրապարակ, որպեսզի այն մարդաշատ լինի: Նշենք, որ նախորդ հանրահավաքին ներկաների մեծամասնությունը ԲՀԿ ռեսուրսի հաշվին էր ապահովել:

Հիշեցնենք, որ այսօր` 17:00 Երևանի Ազատության հրապարակում կմեկնարկի ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» ոչ իշխանական ուժերի համապետական հանրահավաքը:




Լրահոս