«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ոչ իշխանական եռյակում, երբ քննարկվել է հնարավոր նստացույցը կազմակերպելու հարցը, ԲՀԿ-ի գործարար պատգամավորները Գագիկ Ծառուկյանին առաջարկել են մի փոքր «կրեատիվ» տարբերակ ընտրել` նախկինում կազմակերպված նստացույցերից տարբերվելու համար: Ոչ իշխանական օլիգարխներն առաջարկել են նստացույցը կազմակերպել ոչ թե վրաններով, այլ նստարան-աթոռներով: Մի քանի գործարարներ ասել են, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են Ազատության հրապարակ բերել, ասենք, հինգ հազար աթոռ, շարել այնտեղ, որպեսզի մարդիկ նստեն, ինչի արդյունքում նստացույցը կլինի բառիս բուն իմաստով: Բացառված չէ, որ եթե հաջորդ հանրահավաքում, այնուամենայնիվ, որոշվի նստացույց կազմակերպել, հենց այս տարբերակը կկիրառվի: Նշենք, որ երեկ, չնայած եռյակի մյուս լիդերների ցանկությանը, Ծառուկյանը հայտարարեց, թե չի լինելու նստացույց՝ այդ հարցն էլ թողնելով «հաջորդ դասին»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: