Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը փարիզյան հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել երկխոսությունը 2015թ.-ի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նիստի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը:
Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ակտիվացնել ջանքերը Լեռնայի Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ միջազգային նորմերի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ընդունված սկզբունքներին համապատասխան: Նա նշել է, որ ստատուս քվոն անընդունելի է:
Ֆրանսիայի ղեկավարը նաև կոչ է արել երկու երկրների նախագահներին հակասությունների հաղթահարման համար քաղաքական կամք դրսևորել և խաղաղությանը նախապատրաստել իրենց երկրների բնակչությանը: