Ավստրիական Սանկտ-Պելտե քաղաքի դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել Թուրքիայի 14-ամյա քաղաքացուն. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Դեռահասը կասկածվում է երկրի տարածքում ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ:
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը բացեիբաց հայտնել է Սիրիա մեկնելու և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը միանալու մտադրության մասին:
Բացի այդ՝ իրավապահ մարմինները պարզել են, որ դեռաահասը համացանցից տեղեկություններ է հավաքել պայթուցիկ սարքերի պատրաստման մասին և փորձել է գնել անհրաժեշտ բաղադրամասերը, սակայն չի հասցրել ռումբ պատրաստել:
Ոստիկանության հաղորդման մեջ նշվում է, որ դեռահասը ծրագրել է ռումբը տեղադրել հասարակական վայրում, ինչպես օրինակ, Վիեննայի Արևմտյան կայարանում: