2015-ին ԵՄ-ից կստանանք 34 մլն եվրո դրամաշնորհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. ակնկալվում է ԵՄ-ից որպես աջակցություն ստանալ նպատակային և ուղղակի դրամաշնորհներ: Այս մասին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Վերջինիս խոսքով՝ նպատակային դրամաշնորհները կկազմեն 14 մլն. 387 հազ. եվրո, իսկ ուղղակի դրամաշնորհը՝ 20 մլն.:

«Ամբողջության մեջ մենք ԵՄ-ից ստանալու ենք դրամաշնորհ 34.387 մլն. եվրո գումար»,-ասաց նա:

Պավել Սաֆարյանը ներկայացրեց, որ նպատակային դրամաշնորհները երեք ուղղություններով են ծախսվելու. «Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով պետական սահմանի՝ Բագրատաշեն, Բավրա, Գոգավան անցման արդիականացման գծով ստանալու ենք 6,120 000 եվրո գումար: ԵՄ աջակցությամբ իրականացվող նույն անցման կետերի արդիականացման դրամաշնորհային ծրագրով ստանալու ենք 2 մլն դոլար և հաջորդ 2,8 մլն եվրոն ստանալու ենք ՀՀ-ի փոքր համայնքների ջրագծերի բարենորոգման համար, որը տրվելու է «Հայջրմուղ» ՓԲԸ-ին և Նոր ակունք ՓԲԸ-ին»:




Լրահոս