ԵՄ-ից տրամադրվող գումարները մսխվում են. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ պաշտոնյաները մտահոգություն ունեն Հայաստանին հատկացվող դրամաշնորհների ծախսման արդյունավետության հետ կապված և խիստ վերահսկողության պահանջ են դնում: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում  2015թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա շեշտեց, որ հատկապես տարբեր դասընթացների ու թրեյնինգների համար գումարները մսխվում են: «Ի՞նչ մեխանիզմներով են վերահսկվում: Ես չեմ ցանկանում անունը գանձագողություն դնել, բայց դա այդ գումարների որոշակի մասի փոշիացումն է: Վերահսկողության մասով ի՞նչ է արվում: ԵՄ դեսպանն էլ ունի մտահոգություն,- ընդգծեց Ն.Զոհրաբյանը և հավելեց:-Ի՞նչ անել, որ, օրինակ, մի նախարար իր հորեղբոր որդու անունով չգրանցի ինչ-որ կազմակերպություն ու այդ գումարով քաղաքում կառուցվի եռահարկ տուն այդ նախարարի մերձավորի համար»:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ կասկածի տակ ոչ մեկը չի կարող դնել կրթական ծրագրերի, փորձի փոխանակման անհրաժեշտությունը. «Չպետք է ցեխաջրի հետ երեխային էլ դուրս նետել»:




Լրահոս