Վաղը հայ հասարակությունը նույնպես հերթական օտար տոնն է նշելու: Ճիշտ է` Armlur.am-ի զրուցակից երևանցիների մի մասն էր միայն պատրաստվում տարօրինակ այս ծիսակատարությանը մասնակցել, բայց և այնպես, քիչ չէին նաև այնպիսիք, ովքեր կտրականապես դեմ էին օտար տոնին` հայկական կատարմամբ:
Շատերն էլ անտարբեր էին և նշում էին, որ կամ ժամանակ չունեն, կամ էլ պարզապես անտարբեր են: Այսուհանդերձ, Հելոուինին մասնակցել պատրաստվողների թիվը հայ երիտասարդների շրջանում հաստատ փոքր չէ, ու վաղը կայանալիք տոնին մասնակիցների պակաս չի լինելու: