Հրանտ Դինքի սպանության գործը նորից կքննվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կրկին քննել հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah թերթը, հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի որոշումը, նոր դատավարություն կսկսվի Հրանտ Դինքի գործով մեղադրյալների և կալանավորների հանդեպ:

Այս անգամ բոլոր մեղադրյալներին «հանցավոր խումբ ստեղծելու, կառավարելու կամ դրան անդամակցելու» մեղադրանք կներկայացվի: Նախկինում դա չի արվել, և մեղադրյալների պատժամիջոցներն ավելի մեղմ են եղել:

Օրեր առաջ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել Դինքի սպանության ժամանակ բարձր դիրքեր գրաված պաշտոնյաների դեմ դատական գործեր հարուցելուն: Նրանց թվում են Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալետին Ջերրախը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունգերը և այլոք:




Լրահոս